Նիկոլ Փաշինյանը փաստորեն գնացել է գործարքի, նա կառուցում է ԹՐԻՓՓ-ը՝ ներքաշելով Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի ու Իրանի միջև աշխարհաքաղաքական հակամարտության մեջ          Եթե Ռոբերտ Քոչարյանն այնքան է իրականության զգացումը կորցրել, որ մտածում է ընտրություններում կարող է հաղթել, մնում է միայն կարեկցել այդ մարդուն       Մեր վաղեմի հակառակորդները մեզ ընկեր չեն կարող լինել, բայց կապերը կկարգավորենք    

07 հուն 2020 14:19

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 16-ամյա աղջիկը սպանվել է իր ծննդյան տարեդարձից մեկ օր առաջ. ինչ հարաբերություններ է ունեցել նա ՊՆ աշխատակցի հետ

Նախօրեին Սայաթ-Նովայի պողոտայի բնակարաններից մեկում 16-ամյա աղջկա սպանության դեպքից ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ 16-ամյա աղջիկը, ով Արտաշատ քաղաքի բնակիչ էր, և ինքնախոստովանական ցուցմունք տված 26-ամյա երիտասարդը ունեցել են մտերիմ հարաբերություններ: Բնակարանում, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, աղջիկը վարձակալական հիմունքներով էր բնակվում՝ երիտասարդին հանդիպելու և նրա հետ հարաբերությունները պահպանելու համար: Իսկ սպանությունը տեղի է ունեցել զոհի ծննդյան տարեդարձի նախորդ օրը:
Դեպքի օրը նրանք հերթական անգամ հանդիպել էին, և հենց անձնական հարաբերությունների պահին էլ երիտասարդը խեղդամահ է արել ընկերուհուն: Երիտասարդը, ով մեր տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունում կապի բաժնի հեռախոսավար է աշխատել, դեպքի մանրամասները պատմել է իրավապահներին: Հավելենք նաեւ, որ ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, ենթադրյալ մարդասպանը իր հետ վերցրել է 16-ամյա զոհին պատկանող պլանշետն ու դանակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր