Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

07 հուն 2020 15:16

Սա ոչ միայն սպանություն է, այլեւ անչափահասի հետ սեռական կապի դեպք, քանի որ աղջիկը անկողնու մեջ մերկ է եղել

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 16-ամյա աղջնակի սպանությանը։ «Էնքան ծանր եմ տանում 16-ամյա աղջնակի սպանությունը, ես ևս 16 տարեկան աղջիկների մայր եմ ու շատ անձնական եմ ընկալում և ապրում»,- գրել է նա, ապա շարունակել․
«Ինչու՞ պետք է որոշ տղամարդիկ մեր երկրում այնքան սեռապես անբավարարված լինեն, որ նախ ձգտեն անչափահասների հետ կապ հաստատել, ապա նաև՝ ինչ-ինչ պատճառներով խեղդամահ անել անկողնում։ Սա լրջագույն խնդիր է, ու այդ խնդրի լուծման համար ոչ թե պետք է կեղծ բարեպաշտություն խաղալ, այլ լրջորեն մտածել։
Ինձ համար միանշանակ է, բռնարարն է մեղավոր, նախ, նա չափահաս, հասուն տղամարդ է, իսկ աղջնակը փոքր է և նա օգտվել է երեխայի վիճակից։ Եվ եթե անգամ նա համաձայն է եղել սեռական կապի, ապա հասուն տղամարդը պետք է արգելակի, բացատրի ու հոգատար գտնվի, էլ չասեմ, պահպանի ոչ միայն նրա կյանքը, այլև մարմնի անաղարտությունը։
Տղամարդկանց որ դա ասում ես, ծիծաղում են վրադ, ասում են ինքն ա ուզել, բա դու ի՞նչ ես, դու գործի՞ք ես, որևէ բանականություն չունե՞ս, մարդկային արգելակներ չե՞ն գործում քո մեջ։
Այս հանցագործությունը ոչ միայն սպանություն է, այլև անչափահասի հետ սեռական կապի դեպք, քանի որ աղջիկը անկողնու մեջ մերկ է եղել, երբ նրա դին հայտնաբերել են»։
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Ժամը 23։00-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխան մահացել է խեղդամահ արվելու հետեւանքով։ 
Աղջկա սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննչական կոմիտեից երեկ հայտնել են, որ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը երեկ հրապարակել է սպանության մեջ կասկածվող երիտասարդի լուսանկարը՝ գրելով․ «Պահպանողական» մանկասպանը... Կանանց ու երեխաների դեմ բռնության չափերն ու ձեւերը մտահոգիչ են դառնում»։ Ավելի վաղ կայքերից մեկում հրապարակվել էր նաեւ նրա անունը եւ նշվել, որ նա ծառայում է Պաշտպանության նախարարությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր