Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

07 հուն 2020 16:14

Փորձագետի կանխատեսում. ի՞նչ է մեզ բոլորիս սպասվում Սպիտակ մետաղե առնետի տարում

Փորձագետի կանխատեսում․․․

Ֆիլիպինյան Ֆեն շուի մասնագետը գործարարներին և աշխատողներին կոչ է անում խաղադրույք կատարել Սպիտակ մետաղե առնետի տարում նոր նախաձեռնությունների վրա, քանի որ դա կապահովի հաջողություն:
Վարպետ Հանզ Կուանի խոսքերով, քանի որ Առնետը արևելյան աստղագուշակի առաջին նշանն է, այն աջակցում է բոլոր նախաձեռնություններին:
2020 թվականը հարմար տարի է ամուսնանալու և ընտանիքը համալրելու համար: Սպիտակ գույնը խորհրդանշում է մաքրություն, անկեղծություն և բարի մտադրություններ:
Տարվա խորհրդանիշը կօգնի նրանց, ովքեր իրենց ուզածին հասնում են ազնիվ ճանապարհներով և հարգանքով են վերաբերվում իրենց շրջապատող մարդկանց: Նրանք, ովքեր փորձում են անազնիվ կերպով հասնել իրենց նպատակներին, կտապալվեն, կձախողվեն և կհիասթափվեն:
Դժվարություններ էլ կլինեն. օրինակ՝ հենց սկզբում պետք է շատ ջանաս, որպեսզի կարողանաս սիրաշահել այդքան պահանջկոտ նշանին: Եթե դուք հաստատակամ եք, վճռական, ինքնավստահ և բարի եք ուրիշների հանդեպ, ուրեմն՝ վախենալու ոչինչ չունեք: Առնետն ամեն ինչ կանի օգնելու համար:
Ֆինանսական առումով նույնպես կարելի է բարգավաճում ակնկալել, քանի որ առնետը մանրախնդիր կենդանի է և շատ է սիրում հարստություն: Մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք ազնիվ կերպով բազմապատկել ձեր բարեկեցությունը, և առնետը ուրախությամբ կօգնի ձեզ այս հարցում:
Շարունակությունն այստեղ՝ Մետաղական առնետի տարի. ի՞նչ է մեզ բոլորիս սպասվում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր