Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Տեսանյութ. Պատկերացրեք՝ 300 հազար ադրբեջանցի Հայաստան են բերելու    

08 հուն 2020 10:10

Երեւանում դանակի գործադրման սպառնալիքով մարմնավաճառ է առեւանգվել

Երեւանում դանակի գործադրման սպառնալիքով մարմնավաճառ է առեւանգվել: Դեպքը տեղի է ունեցել Բագրատունյաց փողոցի մոտակայքում:
Տղամարդը տաքսի ավտոմեքենայով գնացել է Բագրատունյաց փողոց, խնդրել վարորդին կանգնել փողոցի X հասցեի մոտ, որտեղ կանգնած են եղել մարմնավաճառությամբ զբաղվող երկու կին:
Տղամարդն իջել է ավտոմեքենայից, մոտեցել կանանցից մեկին, իր մոտ գտնվող դանակը պահել նրա երիկամի շրջանին` սպառնալով այն գործադրել եւ վտանգավոր վնասվածք պատճառել, այնուհետեւ պահանջել իր հետ նստել մեքենան եւ միասին գնալ իր ուզած վայրը` միմյանց հետ զվարճանալու նպատակով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տղամարդու ինքնությունը պարզվել է եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ զենքի գործադրմամբ առևանգումը: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նշենք, որ մեղադրյալը նախկինում արդեն իսկ դատվել է, որ դեռ չի մարվել:
Քրեական գործը կքննվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր