Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

08 հուն 2020 10:17

Իրանում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել. առայժմ հաստատվել են 180 զոհի մասին տվյալները

10:02-  Ինքնաթիռի կործանման մասին տվյալների հայտնի դառնալուց հետոդեպքի վայր է ուղարկվել 22 ԱԻ մեքենա եւ շտապ օգնության երկու ավտոբուս, ինչպես նաեւ տարածք է մեկնել Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության խումբը, սակայն տարածքին մոտենալ հնարավոր չի եղել, որովհետեւ այն այրվել է:

9:37- Al-Jazeera հեռուստաընկերությունը փոխանցել է, որ թռիչքից 2 րոպե անց ինքնաթիռն ընկել է, գետնին բախվելուց անմիջապես հետո հրդեհ է բռնկվել, օդանավը մասնատվել է՝ բաժանվելով հարյուրավոր մասերի:


9:30- Իրանում Ուկրաինայի դեսպանատունը հայտարարել է, որ զոհերի մասին տվյալները ճշտվում են, դրանք կհրապարակվեն վերջնական դառնալուց անմիջապես հետո:

9:18- Իրանի արտակարգ իրավիճակների կարգավորման կենտրոնի տնօրենը հաստատել է, որ որեւէ մեկի ողջ մնալու շանսեր գրեթե չկան, ամենայն հավանականությամբ՝ բոլոր՝ 180 մարդիկ զոհվել են: 
9:11- Հրապարակվել են ինքնաթիռի կործանման կադրերը՝ նկարված ականատեսների կողմից:

9:06-  Reuters գործակալության տվյալներով, օդանավում գտնվող բոլոր՝ 167 ուղեւորներն ու անձնակազմի 13 անդամները զոհվել են:
9:00- 180 ուղեւորներով ուկրաինական օդանավը կործանվել է Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքում: Նախնական տեղեկություններով՝ պատճառը «տեխնիկական խնդիրներն» են եղել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Tasnim գործակալությանը:
Պատահարի մասին տեղեկությունը հաստատել է Թեհրանի օդանավակայանի ղեկավարը՝ հայտնելով, որ ինքնաթիռն ընկել է թռիչքից կարճ ժամանակ անց:
Կործանված օդանավը ուղեւորատար Bo
eing 737 է, ներսում գտնվել են 167 ուղեւորներ, մյուսներն անձնակազմի անդամներ են: Ինքնաթիռը Իրանի մայրաքաղաքից ուղեւորվել է Կիեւ:
Կիեւի միջազգային «Բորիսպոլ» օդանավակայանից լրատվամիջոցին փոխանցել են, որ իրենք դեռեւս չունեն տեղեկատվություն ուկրաինական օդանավի կործանման մասին: Այլ տվյալներ առայժմ հայտնի չեն:
Al-Jazeera հեռուստաընկերության տվյալներով, Boeing 737-ը պատկանում է «Ուկրաինական ավիաուղիներ» ընկերությանը: Ինքնաթիռը պետք է օդ բարձրանար Թեհրանի ժամանակով 5:15-ին, սակայն թռիչքը հետաձգվել է գրեթե մեկ ժամ, ինքնաթիռն ուղեւորվել է 6:12-ին: 
Նշվում է, որ օդ բարձրանալուց 2 րոպե հետո օդանավն այլեւս ազդանշան չի արձակել:

 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր