Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

08 հուն 2020 13:39

Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական, հակաամերիկյան գործողությունների մեջ. Փաշինյան

Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները եւ դեռեւս ուրբաթ օրը այդ կապակցությամբ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքը: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհնագստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ եւ մեր հույնս ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»,-գրել է վարչապետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը հրթիռակոծել է Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։  «Նահատակ Սուլեյմանի» անվամբ  իրանական գործողությունը  տեղի է ունեցել ի պատասխան գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության։ Պենտագոնի ղեկավարի օգնական Ջոնաթան Հոֆֆմանը հաստատել է այդ տեղեկությունը։ 
Հիշեցնենք, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության՝ հրթիռակոծման հետևանքով սպանվեց «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Պենտագոնը հայտարարեց, որ հարվածը Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, Այաթոլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Սոլեյմանիին սպանողներին դաժան վրեժ է սպասվում: 
Երեկ Իրանի խոհրդարանն օրինագիծ է ընդունել, որով ահաբեկչական միավորումներ է ճանաչել Պենտագոնն ու ամերիկյան զինված ուժերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր