Տեսանյութ.Մալայզիայում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել, զոհվել է 10 մարդ          Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 23-ին    

09 հուն 2020 11:15

16-ամյա սպանված աղջկա ընկերը փնտրում է սպանության համար մեղադրվողի քրոջը վրեժխնդիր լինելու համա՞ր

16-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող Ռաֆայել Սուքիասյանին այսօր մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով):
«Ես համոզված եմ, որ իմ տղայի նկատմամբ ոստիկանությունում բռնություն է գործադրվել, ինքնախոստովանությունը կորզվել է բռնության միջոցով: Իմ տղային ճանաչելով՝ ուղղակի համոզված եմ, որ բռնություն է կատարվել»,- Aravot.am-ին ասաց Ռաֆայելի հայրը՝ Արա Սուքիասյանը: Նա պատմեց, որ այսօր առավոտյան սարսափելի հաղորդագրություն է ստացել.


«Այդ մահացած աղջկա ընկերը փնտրում է իմ աղջկան: Երեւի վրեժխնդիր լինելու համար, դիմել եմ ոստիկանություն, հանցագործության մասին հաղորդում եմ տվել»:
Պարոն Սուքիասյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ որդու հետ այս ընթացքում հաջողվեց խոսել, պարզել դեպքի մանրամասները, մեր զրուցակիցը պատասխանեց, որ իր հարցերին ի պատասխան՝ որդին գլուխը բացասաբար շարժում էր. «Չգիտեմ՝ հուզված էր, թե ասում էր՝ ես մեղավոր չեմ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր