Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

09 հուն 2020 14:40

Հաջորդ աշխատանքից ազատվող պաշտոնյան ՊՈԱԿ-ի Հովիկն ա լինելու.մերժել է հեռախոսից ջնջել Փաշինյանի հետ զրույցները

Վարչապետի մամուլի քարտուղարից հետո աշխատանքից հաջորդիվ կազատվի վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը։
«Երեկ գրել էի, որ Նիկոլի խոսնակին հրաժեշտ ենք տալու, ինչի ականտեսը եղանք էսօր, իսկ ավելի ուշ կասեմ, թե ինչի պատճառով գնաց Վոլոդյան, բայց հիմա ավելի հետաքրքիր բան եմ գրում. որն այսօր ստացա երեկվա նույն աղբյուրից:
Եվ ուրեմն, նույն «չար լեզուների» պնդմամբ հաջորդ աշխատանքից ազատվող պաշտոնյան ՊՈԱԿ-ի Հովիկն ա լինելու, քանի որ վերջերս սուր վեճ է տեղի ունեցել նրա ու Նիկոլի միջև:
Փաշինյանը պահանջել ա, որ Հովիկը հեռախոսից ջնջի իրենց զրույցներն ու իր կողմից նրան տրված հանձնարարությունները, ինչը Մովսիսյան Հովոն հրաժարվել ա անել՝ փաստացի սրելով կոնֆլիկտը:
Հիմա Հովոն Նիկոլի համար թիվ մեկ ռիսկային պաշտոնյան ա ողջ պետական ապարատում, քանի որ նրա ձեռքում են գտնվում Նիկոլի ֆաս հրահանգները՝ տարբեր մարդկանց, քաղաքական գործիչների դեմ ու ագենտուրային ցանցին տված հանձնարարականները՝ մամուլի միջոցներից մինչև այսպես կոչված քաղաքագետներ:
Հիմա, ըստ օդում կախված լուրերի, Նիկոլը երկընտրանքի առաջ ա ու եթե չկարենա վնասազերծել Հովոյին, ստիպված վարկաբեկելով ա ազատելու աշխատանքից: Պետական ապարատի և լրատավիջոցների հետ տարվող աշխատանքից Նիկոլի դժգոհությունները հենց սրա համար են հող նախապատրաստում, դե Մովիսիսյան Հովոն էլ, ոնց տեսնում ենք, ձեռքերը ծալած չի նստում ու մարդն, ըստ ամենայնի, կոմպրոմատային «պատերազմի» ա պատրաստվում շեֆի դեմ: Հիմա պատկերացրեք մեր խեղճ Նիկոլի վիճակը. չգիտի մեր մեջ հեղափոխությանը վտանգ փնտրի, թե յուրայիններին հնձի:
Այ հիմա հասկացեք, թե ի՞նչ գործ ունի Նիկոլի վիդեոն 18+ խմբում:
Հ.Գ. Ասում են Հովհաննես Մովսիսյանը վերջերս քաջ գիտակցելով իր տխուր վերջաբանը շատ լուրջ ինքնապաշտպանական քայլեր ա ձեռնարկել, որոնց մեջ է մտնում նաև վերոգրյալ` կոմպրոմատների պատերազմը, բայց որքան էլ նա փորձի վերջում Փաշինյանով տալ էս համատարած ֆեյքային գրոհները չի կարողանալու խուսափել պատասխանատվությունից: Իսկ, եթե Հովոն էս մի քանի օրվա մեջ ինձ անձամբ ուղարկի իրա ու Նիկոլի խոսակցությունները խոստանում եմ վաղը մյուս օրը մեղմել իր նկատմամբ կուտակվող ողջ ատելությունը»,– գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր