Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

09 հուն 2020 15:00

Տեսանյութ.4 կողմից Փաշինյանին թիկունքից խփում են.Վարչապետը Ֆեյսբուքին լավ էլ հետեւում է, լավ ինքը չի տեսնո՞ւմ մեր պայքարը

Պահանջում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեզ հետ հանդիպի, բայց չի հանդիպում եւ վերջ։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին ասացին կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող սեւազգեստ մայրերը։
«Գոնե մենք մեր ասելիքը տեղ չհասցնե՞նք։ Պարոն Փաշինյան, հա ես ձեզանից շնորհակալ եմ, դուք իմ տղայի գործը կարճումից հանեցիք, բայց որ փչացած համակարգը մնացել է նույնը, ես ուզում եմ Փաշինյանը տեղյակ լինի, որ իր ասածները ոչ մեկ չի անում, իր ասածները չեն անում Քննչականը, դատախազը, մատները մատներին չեն խփում»,-նշեց սեւազգեստ մայրերից Իրինա Ղազարյանը։
Սեւազգեստ մայրերից Նանա Մուրադյանն էլ նշեց՝ 4 կողմից Փաշինյանին թիկունքից խփում են․ «Թող մեզ ընդունի, որ մենք իրեն ճիշտ ձեւով տեղեկացնենք, որ մեր քրեական գործերը այս վիճակում են, այն ինչ հանձնարարում եք, ոչինչ չի արվում։ Ես ուղղակի զարմանում եմ, լավ ինքն ամբողջ օրը Ֆեյսբուքը լավ էլ հետեւում է, լավ ինքը չի տեսնում մեր պայքարը, մեր բողոքը, մեր կոչը, ինչքան կարելի է։ Ասում են սպասեք, ինքը մենակ է, ինքը ամեն ինչ կարող հասցնել, ինչքան սպասենք, 2 տարի եղավ։ Շուտով իմ երեխու սպանության 10 տարին կլրանա,  10 տարի էլ սպասեմ, էլ առողջություն  էլ չկա»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր