4 տարով էր արգելանքը` 4 տարին անցել է․ «Հրապարակ»          Ինչը չներվեց Դավիթ Առուշանյանին․ «Հրապարակ»       ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրի հաշվին ավելի քան 3 միլիոն դրամ է փոխանցվել․ «Հրապարակ»    

09 հուն 2020 16:27

Տեսանյութ.UIA-ի օդաչուներից մեկը խոստովանել է, որ ինքը պետք է Թեհրան թռչեր PS752 -ով, բայց հրաշքով փրկվել է

UIA-ի օդաչուներից մեկը լրագրողներին խոստովանել է, որ ինքը պետք է Թեհրան թռչեր PS752 -ով, բայց հրաշքով փրկվել է ողբերգական ճակատագրից: Դրա մասին հայտնել է Вікна-новини-ին:

Այսպիսով, Արտյոմ անունով օդաչուն պատմել է, որ վերջին պահին անձնակազմերը փոխարինվել են, և ինքը տեղափոխվել է մեկ այլ թռիչքի՝ դեպի Լոնդոն:
«Ես պետք է թռիչք կատարեի Խոմենկոյի փոխարեն … Նրանք փոխեցին իմ թռիչքը դեպի Լոնդոն»,- ասել է նա:
Օդաչուի խոսքով՝ վերջին անգամ ինքը տեսել է մահաբեր թռիչքի անձնակազմի անդամներին անմիջապես մեկնելուց առաջ: Նրա խոսքով` գործընկերները անհանգիստ էին թվում:
«Մենք նստեցինք սեղանի շուրջ: Նրանք շատ անհանգիստ էին, ըստ երևույթին, գիտեին, ինչ-որ կանխազգացում կար», – ասել է օդաչուն՝ հավելելով, որ միմյանց հրաժեշտ տալուց առաջ գործընկերների հետ փոխանակվել են անվտանգ թռիչքի մաղթանքներով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր