Տեսանյութ.Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» հավաքը՝ Ազատության հրապարակում          Մանե Գևորգյանին հորդորում եմ երբեք ձեռքերը չերկարացնել. Անի Գևորգյան. Տեսանյութ       Տեսանյութ.Պարոն Փաշինյան, ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս. լրագրողը՝ Փաշինյանին    

10 հուն 2020 12:53

Գիտական տեսակետից անհնար է, որպեսզի հրթիռը հարվածեր ուկրաինական ինքնաթիռին.Իրանը հերքում է,թե հրթիռով է խփվել

Իրանը կոչ է արել ներգրավված բոլոր կողմերին, այդ թվում՝ ամերիկյան Boeing կորպորացիային, մասնակցել Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությանը, որի հետեւանքով զոհվել է 176 մարդ, տեղեկացնում է PressTV-ն։
«Համաձայն միջազգային կանոնների՝ երկրի, որտեղ տեղի է ունեցել վթարը (Իրան), քաղաքացիական ավիացիայի գործակալության, թռիչքի պիտանիության վկայական տված երկրի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի գործակալության ներկայացուցիչները, օդանավի սեփականատերը (Ukraine International) Airlines), ինքնաթիռ արտադրողը (Boeing Co.) եւ ռեակտիվ շարժիչներ արտադրողը (CFM International) կարող են մասնակցել հետաքննությանը։ Ուկրաինայի ներկայացուցիչները արդեն Իրանում են։ Մենք կոչ ենք անում Boeing Co.-ին ուղարկել իր ներկայացուցչին՝ մասնակցելու «սեւ արկղերի» տվյալների գաղտնազերծմանը»,- ասել է Իրանի վարչակազմի ներկայացուցիչ Ալի Ռաբիեն։
«Մենք ողջունում ենք հետաքննությանը բոլոր երկրների մասնակցությունը, որոնք կորցրել են իրենց քաղաքացիներին դժբախտ պատահարի հետեւանքով»,- նշվում է հայտարարությունում։
Ռաբիեն հերքել է Պենտագոնի մեղադրանքները, թե ինքնաթիռը կարող էր խփված լինել հրթիռով։ Նա այդ պնդումներն անվանել է «կառավարության հոգեբանական գործողություն», որը վիրավորում է զոհվածների ընտանիքներին։ Այնինչ, Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Աբաս Մուսավին ասել է, որ Իրանն սկսել է ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը միջազգային սկզբունքներին եւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) սկզբունքներին համապատասխան։ Մուսավին ընդգծել է, որ Իրանը հրավիրել է Ուկրաինային եւ Boeing Co.-ին մասնակցել հետաքննությանը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է փորձագետների մասնակցությունը այն երկրներից, որոց քաղաքացիները զոհվել են աղետի հետեւանքով։ Մենք խնդրում ենք Կանադայի վարչապետ (Ջասթին Թրյուդոյին) կամ ցանկացած կառավարության, որը համապատասխան տեղեկություն ունի, հանդես գալ եւ ներկայացնել այդ տեղեկությունը Իրանում աղետը հետաքննող կոմիտեին»,- նշել է իրանցի դիվանագետը։
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն նույնպես հերքել է պնդումները, որ ինքնաթիռը խփվել է հրթիռով։ «Գիտական տեսակետից անհնար է, որպեսզի հրթիռը հարվածեր ուկրաինական ինքնաթիռին։ Ինքնաթիռն այրվել է թռիչքից երեք րոպե հետո, ինչի մասին վկայում են ականատեսները եւ ինքնաթիռի մասերը»,- ասել է Աբեդզադեն։ «Օդաչուն փորձել է ինքնաթիռը վերադարձնել օդանավակայան, բայց հրդեհի պատճառով ինքնաթիռը պայթել է»,- ավելացրել է նա։ «Կարելի է ասել, որ ինքնաթիռը, հաշվի առնելով կործանման տեսակն ու օդաչուի՝ այն օդանավակայան վերադարձնելու փորձերը, օդում չի պայթել։ Այսպիսով, պնդումները, թե այն խփվել է հրթիռով, լիովին բացառվում են»,- նշել է պաշտոնյան։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ ներկայացուցիչները, իսկ ավելի ուշ՝ Կանադայի վարչապետը հայտարարել էին, թե հետախուզական տվյալները վկայում են այն մասին, որ ինքնաթիռը միտումնավոր խփվել է հրթիռով։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր