Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

10 հուն 2020 11:56

Լոս Անջելեսի ոստիկանությունը փնտրում է երեք հայի

Լոս Անջելեսի ոստիկանությունը փնտրում է երեք հայի, որոնք կարող են հանցակից լինել հունվարի 1-ին մի տղամարդու վրա հարձակման գործում։ Երեք տղամարդ մեքենայով հետեւել է զոհին, ավելի ուշ, երբ նա կանգ է առել, նրանցից մեկն ուժեղ հարվածել է նրա գլխին։ Տղամարդը կորցրել է գիտակցությունը եւ ընկել գետնին, տեղեկացնում է CBS Los Angeles-ը։ Նա հոսպիտալացվել է, բայց այդպես էլ գիտակցության չի եկել։ Երեք հանցագործներն արագ նստել են ջիպն ու հեռացել դեպքի վայրից։ Լոս Անջելեսի ոստիկանությունը տարածել է տեսանյութ՝ խնդրելով օգնել հայտնաբերելու հանցագործներին։ Հանցագործներին նկարագրելիս ոստիկանները նշում են, որ նրանք բոլորը 20-30 տարեկան են, ենթադրաբար՝ հայեր թուխ մազերով։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր