ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով       Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին    

10 հուն 2020 13:33

Եթե Հայաստանը որոշի լուրջ արբանյակ ուղարկել տիեզերք, դա 200-250 մլն դոլար կարժենա

Եթե Հայաստանը որոշի լուրջ արբանյակ ուղարկել տիեզերք, դա 200-250 մլն դոլար կարժենա։ Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
Նա նշել է, որ խոսքը լուրջ փողերի մասին է, ուստի դժվար է պատկերացնել, որ առաջիկա մի քանի տարիներին տիեզերքում կարող է հայտնվել հայկական արբանյակ։ «Դա կապված է ոչ միայն աստղագիտության, այլեւ քարտեզագրության, կապի, հաղորդակցության հետ։ Համենայնդեպս, Հայաստանին ձեռնտու կլիներ ունենալ սեփական արբանյակ, քան գնել այլ երկրներից, քանի որ այդ դեպքում դա կարող էր նվազեցնել ծառայությունների ինքնարժեքը, որոնք հիմնված են արբանյակների տվյալների վրա»,- եզրափակել է Արեգ Միքայելյանը։ 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր