Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

10 հուն 2020 13:54

Տղամարդը մի քանի օր սեղանի շուրջ նստած դիակի ընկերակցությամբ շարունակել է գինարբուքը

Բելառուսի Չերեսի ավանի բնակչուհին դիմել է ոստիկանություն եւ հայտնել ամուսնու անհետացման մասին: Կինը նշել է, որ ամուսինն արդեն մի քանի օր բացակայում է եւ տանը չի գիշերում:
Իրավապահները պարզել են, որ վերջին անգամ տղամարդուն տեսել են վերջերս Ռուսաստանից վերադարձած համագյուղացի արհեստավորի հետ: Երբ քրեական հետախույզները հայտնաբերել են կորած տղամարդուն, նա նստած է եղել սեղանի շուրջ, որտեղ մի քանի օր թեժ գինարբուք է տեղի ունեցել:

Փորձաքննությամբ պարզվել է, որ 1969թ.-ին ծնված տղամարդու գլխի վրա  քերծվածք կա: Տանտերը խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ ինքն է վառելափայտի կտորով հարվածել ընկերոջ գլխին, սակայն չի պատկերացրել, որ նա մահացել է:
Քանի որ վերջինս գլխարկով է եղել, համագյուղացին ուշադրություն չի դարձրել տեղի ունեցածի վրա եւ դիակի ընկերակցությամբ շարունակել է գինարբուքը:
1966թ.-ին ծնված կասկածյալի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր