Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

10 հուն 2020 15:00

Քրեական գործն ամբողջությամբ շինծու է․քրեական փաթեթավորմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում Սերժ Սարգսյանի նկատմամբ

Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է Դիզելային վառելիքի գործով նախաքննությունը։ Սերժ Սարգսյանի փաստաբանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ քրեական գործի նյութերը երեկ երեկոյան են տրվել՝ ծանոթանալու համար։ «Գործի նյութերին այն չափով, ինչ չափով, որ հասցրել եմ ծանոթանալ, անգամ հպանցիկ, և դա վերահաստատում է իմ հայտարարություններն այն մասին, որ քրեական գործն ամբողջությամբ շինծու է և խարսխված մեկ ցուցմունքի վրա, որի արժանահավատությանը, ցուցմունքը վերցնելու գործընթացի մասին, դրան ուղեկցող երևույթների մասին, ընդհանրապես այդ ցուցմունքի գնահատմանը մենք հետագայում կանդրադառնանք»,- նշեց փաստաբանը։ Մակինյանի խոսքերով՝ այս գործով նպատակ է դրվել Սերժ Սարգսյանի վրա քաղաքական ճնշումներ գործադրել, և «քրեական փաթեթավորմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»։ Փաստաբանն ասաց, որ սահմանափակվել են քրեական գործին ծանոթանալու ժամկետները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր