Ինչո՞ւ են Ռոբերտ Քոչարյանի աջակցին հրավիրել ԱԱԾ
![](https://www.7or.am/images/news/big/2020/01/1578658442_78388408_155109552532853_5668069744985505792_o.jpg)
Երբ դու մտածում ես ինչ գրես, որ հանկարծ ԱԱԾ-ն չգա, վախի մթնոլորտը այդ ձև է տարածվում, մարդու քաղաքացիական ազատությունն են հսկում»։
Ըստ Մինասյանի, սա Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շրջանում վախեր տարածելու համար է․ «Այս քայլերը տանում են նրան, որ աջակիցները վախենան։ ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանի փոխարեն փորձում է նրա արտաքին, ներքին քաղաքականությունը և իրավական դաշտում քաղաքականությունը «կարգավորել»՝ հասարակությանը լռեցնելով։ Մեր երկրի ղեկավարը, լինելով լրագրող, այն լրատվական նյութը, կամ այն մարդու նյութը, որն ունի սպառում, իրեն անհանգստացնում է և ինքը այդ խնդիրը փորձում է լուծել աշխատացնելով երկրի համար մեկ անվտանգություն պաշտպանող ուժային կառույցին։ Իր սխալները, իր կառավարման արդյունքում գրանցած սխալները փորձում է բարդել ընդդիմադիր դաշտի վրա, և հատկապես ուժը տեսնում է մեր դաշտի վրա»։
Երկրորդ նախագահի աջակիցը նշում է՝ ԱԱԾ-ում իրեն ասել են, որ հրավիրելը որևէ կապ չունի իր քաղաքական ակտիվության հետ, թեպետ նա քաղաքականությամբ չի զբաղվում և միայն աջակցում է երկրորդ նախագահին՝ չանտեսելով վարչապետի կողմից, ըստ Մինասյանի, երկրին վնաս հասցվող քայլերը։ Հետևաբար նա իրեն ԱԱԾ կանչելը նախ կապում է իր քաղաքացիական գործունեության հետ։ Թեպետ, Մինասյանի խոսքով, կա նաև այլ պատճառ․ «Մի քանի օր առաջ Արշավիր Ղարամյանի վերաբերյալ Ստյոպա Սաֆարյանի գրառմանն ընդդիմացել եմ՝ ասելով, որ նա մեր հերոսն է։ Վիճել էինք այդ հարթության վրա, և Ստոյպա Սաֆարյանը բառացի ասաց՝ կտեսնես՝ ինչ կլինի։ Հաջորդ օրն ինձ կանչում են ԱԱԾ»։
Արմեն Մինասյանն ասաց, որ Դիաննա Հարությունյան ֆեյք օգտատիրոջը փորձում են կապել Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ։ «Մեր աջակիցների ներսում նման մարդ գոյություն չունի, եթե մարդ մտքում մեր աջակիցն է, դա ուրիշ խնդիր է։ Հիմա ամբողջ ՀՀ-ն Նիկոլ Փաշինյանին է ընտրել, բայց մարդիկ կան, գողություն են անում, դա ի՞նչ կապ ունի»։