Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

11 հուն 2020 11:34

Քաղցկեղից կարելի է ազատվել 1 վայրկյանում. գիտնականների նոր հետազոտությունը

Նոր հետազոտության շնորհիվ քաղցկեղով հիվանդները շուտով կկարողանան բուժման ամբողջ կուրսն անցնել մեկ վայրկյանում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Հետազոտողներն ապացուցել են պրոտոնային լուսային թերապիայի արդյունավետությունը:
Առավել հաճախ չարորակ գոյացությունների դեմ պայքարող լուսային թերապիայի համար կիրառվում է ֆոտոնային ճառագայթում: Սակայն վերջին շրջանում գիտնականները սկսել են բուժումն իրականացնել ֆլեշ-թերապիայի մեթոդով, որի ընթացքում օգտագործվում են պրոտոններ: Դա ավելի քիչ է վնասում առողջ բջիջները:
Ամերիկյան Օնկոլոգիական կենտրոնի գիտնականները համեմատական հետազոտություն են իրականացրել ու պարզել, որ ֆլեշ-թերապիան, լուսային թերապիայի համեմատությամբ, 2/3-րդով նվազեցնում է կողմնակի ազդեցության ռիսկը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր