Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

11 հուն 2020 15:24

Դեռ վաղ է գնահատել դիպուկահարի կրակոցից վիրավորված զինծառայողի վնասվածքի աստիճանը. նրան տեղափոխել են հիվանդանոց

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնել է, որ դեռ վաղ է գնահատել ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից վիրավորված զինծառայող Ա. Արզումանյանի ստացած հրազենային վնասվածքի աստիճանը: Նրան տեղափոխել են հիվանդանոց:
Ավելի վաղ ՊՆ խոսնակը հայտնել էր, որ Տավուշի Բերքաբեր համայնքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈՒ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈՒ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը:


ԳԱԼԱ-ի հարցին, թե այս պահին ակտիվություն նկատվու՞մ է Տավուշի սահմանամերձ շրջաններում, ՊՆ մամլո խոսնակը պատասխանեց. «Առանձնապես մեծ չափերի չէ, բայց կրակոցներ կան»:

Անդրադառնալով տոնական օրերին արցախա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, Հովհաննիսյանը նշեց, որ վիճակը համեմատաբար հանգիստ է եղել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր