Այս կենդանակերպի նշանները կհայտնվեն ֆինանսական հաջողության և մեծ փոփոխությունների հոսքի մեջ          ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց, նա տնային կալանքի տակ է       Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին    

11 հուն 2020 16:06

ԻՀՊԿ-ն ընդունել է Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման ողջ պատասխանատվությունը

ԻՀՊԿ Օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ ԻՀՊԿ ՕՏՈւ-ն լիովին ընդունում է Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը, տեղեկացնում է Mehr-ը։
«Մենք ընդունում ենք այդ միջադեպի ողջ պատասխանատվությունը եւ կենթարկվենք իշխանությունների ցանկացած որոշմանը»,- ասել է Հաջիզադեն մամուլի ասուլիսի ժամանակ։



Նրա խոսքով՝ ՀՕՊ համակարգը, որը գտնվում է Թեհրանից արեւմուտք, ինքնաթիռը նույնացրել է «թեւավոր հրթիռի» հետ։
Գեներալը տեղեկացրել է, որ անցած շաբաթ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ աննախադեպ լարվածության պատճառով եւ Իրաքում ամերիկյան ռազմաբազաներին Իրանի հասցրած պատասխան հրթիռային հարվածներից հետո երկրի բոլոր պաշտպանական դիվիզիաները բերվել են լիակատար մարտական պատրաստության վիճակի։
«Մենք մի քանի անգամ խնդրել ենք մաքրել երկրի օդային տարածքը բոլոր թռիչքներից»,- նշել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր