Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

13 հուն 2020 10:17

Մոլորակի համար սեւ ժամանակներ.Գիտնականները մղձավանջային սցենար են կանխատեսել

Ներկայումս Երկրի վրա այնպիսի իրադրություն է ստեղծվել, որը միանգամայն կարելի է որակել չափազանց լարված: Մերձավոր Արեւելքում փաստացի անվերջանալի կոնֆլիկտի սրում: Ազգայնական եւ դրանց մերձ տրամադրությունների աճ: Տարբեր երկրների ընդգրկած բազմաթիվ բողոքներ եւ ցույցեր: Գիտնականների կարծիքով՝ այս ամենը սարսափելի սցենարներ են, որոնցով շարժվում է մարդկությունը, փոխանցում է Planet- today-ը:
Այս կամ այն իրադարձությունների հնարավոր զարգացման զանազան տարբերակների մոդելավորմամբ գիտնականները զբաղվում են բավականին վաղուց: 2010 թվականից վերլուծաբանները սկսել են այս հարցը դիտարկել կլիմայական բաղադրիչի ներառմամբ՝ գործողությունների պոտենցիալ ուրվագծերը տեսնելու նպատակով: Արդյունքում կանխատեսվել են զարգացման մի քանի հնարավոր սոցիալ-տնտեսական ուղիներ, եւ ինչպես պնդում են գիտնականները՝ մարդկությունն այժմ ընթանում է դրանցից ամենասարսափելիով, ինչի  վկայությունն են բազմաթիվ կետային կոնֆլիկտները:



Կլիմայի փոփոխությունների վերաբերյալ հետազոտությունները ակտիվորեն անցկացվում են արդեն ավելի քան 100 տարի: Եվ արդեն բավական վաղուց հաստատվել է, որ հենց մարդն է իր տեխնոլոգիաներով կլիմայի վրա ներգործող գերակայող գործոնը: Այս պատճառով մշակվում են տարբեր հայեցակարգեր՝ կոչված մոլորակում տեղի ունեցող գլոբալ կլիմայական փոփոխությունները կանգնեցնելուն, բայց դա հնարավոր է անել միայն բոլոր երկրների ջանքերի միավորման դեպքում:
Երկրները ներկայումս փորձում են հասնել Փարիզյան համաձայնագրի պարամետրերի իրականացմանը՝ տաքացումը մինչեւ Ցելսիուսի 2 աստիճան սահմանափակելու վերաբերյալ: Մեծաթիվ հետազոտողների կարծիքով, սակայն, դրան հազիվ թե հնարավոր լինի հասնել, եւ եթե պետությունները շարունակեն համագործակցության բացակայությամբ իրենց ճանապարհը, ապա դա այդպես էլ կմնա չիրականացված երազանք: Կլիմայական խնդրի հաջող լուծման համար պետությունները պետք է լինեն պատշաճ չափով կայուն եւ բարգավաճող: Իսկ հիմա աշխարհը ծվատող կոնֆլիկտներն առաջին պլան են մղում այլ կարեւոր խնդիրներ՝ կլիմայական հարցը թողնելով երկրորդ պլանում: Ուստի իրադարձությունների նման ծավալումը կարող է հանգեցնել մոլորակի համար սեւ ժամանակների:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր