«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

13 հուն 2020 16:41

Տեսանյութ. «Ուզում եմ շնորհավորել Վլադիմիր Կարապետյանին, որ այդ մղձավանջից պրծավ»

Ինձ թվում է դա ծիրանի կոնյակի ազդեցությունն էր, որովհետեւ ե՛ւ ՀԺ-ում անանուն նյութը, ե՛ւ դրան հետեւած գրառումները մի բան են ցույց տալիս՝ դիսկուրսը պլինտուսից ցածր է իջել: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի փոխադարձ գրառումներին:
«Ուզում եմ շնորհավորել Վլադիմիր Կարապետյանին, որ ինքը պաշտոնազուրկ եղավ, որովհետեւ աշխատել այդ ընտանիքի հետ, ինձ թվում է՝ գիշերային մղձավանջներից մեկն է, որովհետեւ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրն իրեն թույլ է տալիս ինչ-որ արտահայտություններ, գրառումներ, որը պետք է նաեւ մեկնաբանվի, հղկվի, ֆեյքերով դզվի. այդ մղձավանջից այդ մարդը պրծավ»,- ասաց նա:



Նրա խոսքով՝ Հայաստանում 2018-ի ապրիլից սկսած՝ կեղծ օրակարգ է: «Մենք այդ կեղծ օրակարգով էլ շարժվում ենք՝ կեղծ հարցեր, կեղծ հաշիվներ ֆեյսբուքում, կեղծ պատերազմներ: Այնպիսի տպավորություն է, որ իրականությունից կտրված, շեղված ինչ-որ բանի մեջ ենք ապրում, այդպես էլ շարժվում ենք: Ինչ-որ կերպ դա պետք է դադարեցվի»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ երբեմն հնարավոր չի լինում հասկանալ, թե գրառումներից որոնք են իրական մարդկանց կողմից գրված, քանի որ վխտում են ֆեյքային բանակները:
Նրա խոսքով, դաշտ է նետվում ամեն ինչ, որ կարողանան խառնել իրականությունը եւ պղտոր ջրում ձուկ որսալ. «Իրականում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, բայց ամբողջ օրը զբաղված լինել վարչապետի աղջկա գրառումներով՝ սխալ է: Ոնց որ «Սիմփսոնների ընտանիքը» սերիալը նայենք, ճիշտն ասած ամերիկյան սերիալների որակը, լեզվամակարդակը շատ ավելի բարձր է, քան այն, ինչ-որ մեզ հրամցնում են»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր