Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման    

14 հուն 2020 13:10

Ադրբեջանցի տենորը հերքել է հայ սոպրանոյի հետ երգելուց հրաժարվելու լուրերը

Օպերային հայտնի երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը՝ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ինքը հրաժարվել է Դրեզդենում մեկ բեմում հանդես գալ հայկական ծագմամբ օպերային երգչուհի, սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ:

«Հարգելի՛ ընկերներ, ես ադրբեջանցի եմ և ունեմ հստակ պատկերացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց իմ քաղաքական հայացքները երբեք չեն ազդում իմ մասնագիտության և բեմի գործընկերներիս հետ հարաբերությունների վրա: Դրա լավագույն ապացույցն է այն, որ ես բազմիցս բեմ եմ դուրս եկել Մարիա Գուլեգինայի և Գևորգ Հակոբյանի հետ՝ Մեծ թատրոնում»,- «Ինստագրամի» իր էջում գրել է երգիչը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր