Տո այ լոպազ, դու որտեղի՞ց իմանաս, թե ինչ է օրենքը, ինչ է փաստաթուղթը. Արսեն Բաբայանը՝ Տիգրան Գալստյանին

Արսեն Բաբայանը նշել է. «Արդեն մի քանի անգամ ասել եմ՝ տո այ լոպազ, դու որտեղի՞ց իմանաս, թե ինչ է օրենքը, ինչ է փաստաթուղթը, որ մի հատ էլ հասկանաս, թե ինչ է ներքին աուդիտը:
Վստահ չեմ անգամ, որ կարդալուց հետո հասկացել ես ներքին աուդիտի գրած եզրակացությունը:
Ակնհայտ է, որ լոպազը ղեկավարվել է՝ «ասեցի, հո չերդվեցի՞» մանկական սկզբունքով:
Իսկ իբր հայտնաբերված խախտումներից գոնե մեկը, եթե ճիշտ է, ապա հնարավորություն եմ տալիս դրանք մանրամասն քննարկել ինձ հետ: Բայց հորդորում եմ մինչ այդ որեւէ փաստաթուղթ չկեղծեք, ինչպես վերջերս արել էիք ԱԺ նախագահի կարգադրություններից մեկով: Իսկ արդեն ոչնչացրածդ փաստաթղթերով էլ բավարարվել: Վստահ եղեք, որ կբացատրեմ ու, հույս ունեմ, կհասկանաք, որ մեղմ ասած՝ խելք չունեք:
Իսկ հրաժարվելով առաջարկածս քննարկումից՝ լոպազը պարզապես կհաստատի, որ ստել է եւ իրականում որեւէ խախտում գոյություն չունի:
Հ․Գ․ ինչքան ասում եմ այդ երիտասարդին չանդրադառնամ, թողնեմ իր Քաջ Նազարությունն անի, թույլ չի տալիս:
Արդյունքները սարսափեցնող են, որոշ խախտումներ նույնիսկ անհավատալի. ԱԺ աշխատակազմի ղեկավար