Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

14 հուն 2020 16:30

Ռուսաստանը հրաժարվել է հայտնել ցմահ դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը

Ռուսաստանի Պատժի կրման դաշնային ծառայությունը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, հրաժարվել է հայտնել Հայաստանում ցմահ դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը` հղում անելով Ռուսաստանի օրենսդրությանը։

«Դատապարտյալների անձնական տվյալներին, անձնական գործի նյութերին կամ այլ կոնտակտային տեղեկատվությանն առնչվող տվյալների տրամադրումը հակասում է 2006 թվականի հուլիսի 27-ի №152-ՖЗ ՌԴ Դաշնային օրենսգրքի «Անձնական տվյալների մասին» օրենքին»,- ասվում է Ռուսաստանի Պատժի կրման դաշնային ծառայության մամուլի բյուրոյի պատասխանում։
Այդ հիմքով, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հարցումը բավարարվել չի կարող։
Հիշեցնենք` Ավետիսյանների ընտանիքի 6 անդաﬓերի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ի վաղ առավոտյան՝ ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, որը կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետ յոթ օր անց մահացել էր:

ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
2016 թվականի օգոստոսի 23-ին Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր