Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

15 հուն 2020 17:07

էյֆորիան անցած է.Վանեցյանը Փաշինյանի ողջ փաթեթին տիրապետում է և դառնալու է նրա համար թիվ մեկ վտանգը

Կան հարցեր, որոնց Արթուր Վանեցյանը պարտավոր է պատասխանել  հայտարարություններ անելուց առաջ։  Այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը՝ անդրադառնալով տեղեկությունը, թե ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջման փորձ է կազմակերպել։ 
«Եթե այսօր այդ մարդիկ այդքան քաջություն ունեն խոսելու երկրի պրոբլեմների մասին, թող բարի լինեն նաեւ բացահայտել՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման առաջին օրվանից  ինչեր են տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում, ինչ ինֆորմացիաներ կան, որ ժողովրդից թաքուն են պահվել, թող դա հրապարակեն»,- ասաց նա։ 

Վահան Բաբայանի խոսքով՝ եթե իսկապես պետական հեղաշրջման փորձ է եղել, ապա դրանով պետք է զբաղվեին իրավապահ մարմինները, եւ այն միանգամից կանխվեր։ Հակառակ պարագայում նա տեղի ունեցածը համարում է ուղղված Արթուր Վանեցյանի դեմ։
«Եթե ոչ, ապա կա Վանեցյանի անունը պախարակելու միտում կամ ինչ որ ձեւ թույլ չտալու, որ նրա ռեյտինգը բարձրանա։ Գուցե կա նաեւ ապագա գործընթացներում Վանեցյանի անձից վախենալու, քաշվելու, մտահոգվելու հնարավորություն, որովհետեւ ամեն դեպքում պարոն Վանեցյանը ԱԱԾ գեներալ է, բավական երիտասարդ, ունի հստակ ռեյտինգավորում եւ դա երեւում է բոլոր ոլորտներում եւ տեղերում, եւ յուրաքանչյուր իշխանություն էլ կմտահոգվեր այդ հարցերի շուրջ»,- ասաց նա։
Նախկին պատգամավորի խոսքով՝ ժողովրդի զգալի մասը կորցրել է վստահությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ։
«էյֆորիան անցած է, եւ այն տեղի ունեցավ Ամանորին։ Փաշինյանի ամանորյա շոու ծրագիրը կազմակերպվել էր հնդիկների, պակիստանցիների ու չգիտեմ ում համար։ Եթե կոչ անի օրը ցերեկով հանրահավաք անել, եթե չպարտադրեն պետական մարմիններին, մարդ չի գնալու, բոլորն էլ հոգնել են»,- ասաց նա։
«Քաղաքացիական գիտակցություն» հկ ղեկավար Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ եթե Արթուր  Վանեցյանը սկսի քաղաքակությամբ զբաղվել, վտանգ է ներկայացնելու վարչապետի համար։
«Դառնալու է իր համար թիվ մեկ վտանգը, որովհետեւ Արթուր Վանեցյանը, ըստ էության, Փաշինյանի ողջ փաթեթին տիրապետում է․ թե ինչեր է արել Փաշինյանը, որոնք ուղղակիորեն վնասում են Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Նրանք լավ հասկանում են, որ ժամանակը մոտենում է, գիտեն, որ չկա այլեւս այն աջակցությունը, որը որ կար ժամանակին ժողովրդի կողմից, լավ իմանալով, որ սպառված է աջակցության կուտակված ողջ հակառերժական կապիտալը»,- ասաց նա՝ նշելով, որ չի կարծում, թե Արթուր Վանեցյանը կձերբակալվի․ «Հենց հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն իշխանությունը կորցնելուց հինգ պակաս կլինի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր