Ինչու են պատգամավորներն անձեռնմխելի, բալային համակարգը նրանց չի վերաբերում,պետբյուջեից վճարվում են
![](https://goodtimearm.ru/wp-content/uploads/2019/06/7745.jpg)
Նրանք մեր գրպանից աշխատավարձ են ստանում և պարգևավճարներ,մեր գրպանից իրենց խախտումների տուգանքներն են մուծում, որ մեզ զրկեն վարորդականից, չկատարելով իրենց պարտականությունը՝ կահավորել փողոցները մեր անխափան երթևեկության և փարքինգի համար։Այդ օրենքը չի տարածվում նաև ոստիկանության աշխատակիցների վրա։ Գործող սիստեմը նույնն է, նրանց տուգանքները գնում են ոստիկանություն։
Այսինքն Հայաստանում տուգանողը ինքը չի տուգանվում և չի մտնում բալային համակարգի մեջ, ինչպես նաև չեն տուգանվելու ռուսական համարներով մեքենաները։ Սա մի օրենք է, որը վերաբերվում է միայն մեր նման հասարակ մարդկանց, ինչքանով է դա արդար, ինչու են բարեփոխումները միտված հարվածելու, առանց այդ էլ հալածված մարդկանց։ Ուզում են բացի ճանապարհներից նաև տնե՞րը բեռնաթափվեն։
Այս չմտածված, ոչ տրամաբանական բալային համակարգը 3 բանի է բերելու, գործազրկության թվի աճին 50.000 - 60.0000 ամենաքիչը, հանցագործությունների թվի աճին և արտագաղթի։ Իսկ նորին մեծություն ընտրյալները կլինեն անձեռնմխելի, կուշտ, տաք և պարգևավճարված, ո՞ր արժանիքի համար, ԱԱԾ-ն գիտի))))
#բալը_թանկ_է
#Հայկ_ու_բալ»: