Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ամեն մի շշուկ պետք է ուշադրության արժանանա Հայաստանում          Նշաններ, որոնցով կարելի է կասկածել մոտալուտ թրոմբոզը       Տեսանյութ.Պարենի մատակարարումն առաջնագծում խաթարվել է. եղել են ժամեր, երբ անհնար է եղել սննդի առաքումը    

17 հուն 2020 12:12

Երկու արգանդով կինը առողջ երեխա է ունեցել

Անգլիական Էսեքս կոմսությունից 26-ամյա Նիկոլա Գինեսը ծնվել է երկու արգանդով։ Չլսելով բժիշկների խորհուրդը՝ նա ենթարկվել է բարդ եւ վտանգավոր վիրահատության, որից հետո կարողացել է առողջ երեխա ծնել։
Ինչպես պատմում է Daily Mail-ը, Նիկոլայի ներքին սեռական օրգանները առանձնացված են եղել մաշկային միջնապատով։ Ամբողջ ութ տարի Նիկոլան փորձել է հղիանալ եւ ծննդաբերել, սակայն այդպես էլ չի կարողացել, նրա մոտ 6 վիժում է տեղի ունեցել։
Կինը սկսել է մտածել երեխա ունենալու այլընտրանքային միջոցների մասին եւ նույնիսկ խնդրել է քրոջը փոխնակ մայր դառնալ։ Սակայն շուտով նա իմացել է, որ որ իր արգանդը երկու մասի բաժանող մաշկային միջնապատը կարելի է հեռացնել, սակայն վիրահատությունը շատ ռիսկային է, այդ պատճառով ոչ ոք չի համաձայնում դա անել։ Բժիշկները խորհուրդ են տվել պարզապես մոռանալ այդ մասին։

Սակայն 2018թ․ հոկտեմբերին գտնվել է մասնագետ, որը կատարել է վիրահատությունը։ Ութ ամիս անց Նիկոլան եւ նրա զուգընկեր Էնթոնի Լատան իմացել են, որ երեխայի են սպասում։
«Վիրահատվելու որոշում կայացնելը բարդ էր, չէ՞ որ ես չէի ստացել բժիշկների աջակցությունն ու հավանությունը։ Սակայն ես երբեք չեմ հրաժարվել մայր դառնալու երազանքից եւ երջանիկ եմ, որ չդադարեցի պայքարել»,- պատմել է կինը։
Հունվարի 10-ին լույս աշխարհ է եկել առողջ տղա, որին անվանել են Ռեջի։ Երեխան ծնվել է ժամկետից մեկ ամիս շուտ՝ կեսարյան հատման միջոցով, սակայն նրա կյանքին եւ առողջությանը ոչինչ չի սպառնում։
«Նա իդեալական է։ Ես չեմ կարողանում հագենալ նրան նայելուց եւ հավատալ, որ նա իսկապես լույս աշխարհ է եկել այսքան փորձերից հետո»,- խոստովանել է Նիկոլան։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր