Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

17 հուն 2020 13:08

Ադրբեջանցի դիվանագետին դուր չի եկել հայկական երաժշտությունը.ծեծել է Թբիլիսիի ռեստորանի երաժիշտներին

Թբիլիսիի «Գաբալա» ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել Արսեն Շախունցի «Девочка стоп!» երգի պատճառով, որը պատվիրել էր ռեստորանի հաճախորդներից մեկը:Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, նույն վայրում է եղել նաև Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան քարտուղար Վուգար Մամեդովը:
Նրան դուր չի եկել հայկական երաժշտությունը և նա սկզբում հայհոյել է երաժիշտներին, ապա ծեծել նրանց: Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմիններին չի հաջողվել ձերբակալել վերջինիս, քանի որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի:
Նշվում է նաև, որ երաժիշտները նույնպես ազգությամբ եղել են ադրբեջանցի և նրանք իրենց դժգոհությունն են հայտնել Ադրբեջանի դեսպանին` պատմելով տեղի ունեցածը: Դեսպանը համակարծիք է եղել նրանց հետ: Երաժիշտների հիմնական պահանջն է աշխատանքից ազատել ու երկրից վտարել դիվանագետին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր