«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

17 հուն 2020 17:24

Սուտ հայտարարություններ են արվել, կլինեն իրավական գործընթացներ. Արձագանքում է «Ջերմուկ Գրուպ»-ը

Ջերմուկ Գրուպ ՓԲԸ-ի պարզաբանումը «Ջերմուկ» հանքային ջրի ապրանքանիշը յուրացնելու և մենաշնորհ ստեղծելու վերաբերյալ
 
«Ընկերությունը, հավատարիմ մնալով իր քաղաքականությանը, չի տրվի սադրանքներին և կգործի բացառապես իրավական դաշտում՝ նման բովանդակությամբ հայտարարություններին տալով բացառապես իրավական գնահատական: Ավելին՝ հավաստիացնում ենք, որ ընկերության գործարար համբավն արատավորող, կեղծ, սուտ և հորինված յուրաքանչյուր արտահայտության համար մեղավոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ:
 
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Սուրեն Գառնիկի Բալայանի ապօրինի գործողությունների արդյունքում հարուցվել և այսօր քննվում են մի շարք քրեական գործեր, քաղաքացիական գործեր, վարչական գործեր. դրանցից շատերի պարագայում վերջինիս գործողություններին տրվել են իրավական կոշտ գնահատականներ, և այդ գործողությունները որակվել են որպես օրենքի կոպիտ խախտումներ:
 
Ավելին, այս ապօրինությունները ուղղված են ոչ միայն Ջերմուկ Գրուպ ՓԲ ընկերության այլև պետության դեմ։ Որպես օրինակ նշենք, որ Սուրեն Գառնիկի Բալայանի ապօրինի գործողությունների արդյունքում պետությանը հասցվել է շուրջ 150 000 000 ՀՀ դրամի վնաս, որի վերաբերյալ կա հստակ փաստ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր