Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

18 հուն 2020 10:37

Հայկ Հարությունյանի եւ Գեորգի Կուտոյանի դեպքերում ուշագրավ զուգադիպություններ կան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրը ցնցեց ողջ հանրապետությունը։ Նրա դին հայտնաբերվել էր իր բնակարանում՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով:
ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ Կուտոյանի հետ դեպքը տեղի է ունեցել նախօրեին, երբ նա տանը միայնակ էր, իսկ կինն ու երեխան եղել են ծնողների տանը: Հայտնել էինք նաեւ, որ կրակոցն արձակվել է իրեն պատկանող զենքից, տան սենյակի պատերին էլ կրակոցների հետքեր են առկա: Ավելի ուշ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ՝ 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնել), եւ հաստատել մեր ունեցած տեղեկությունները:



«Դեպքի վայրում հայտնաբերվել է «Glock» տեսակի ատրճանակ: Տեղում պարզել ենք, որ զենքը օրինական է: Կուտոյանը զենքը ստացել է Վրաստանի անվտանգության ղեկավարի կողմից՝ պարգեւատրման կարգով: Կան բազմաթիվ պարկուճներ եւ գնդակներ սենյակում, որտեղ դին հայտնաբերվել է»,- նշեց նա: Հետաքրքիր է, որ սա թավշյա հեղափոխությունից հետո նախկին բարձրաստիճան պաշտոնյայի՝ դեռեւս անհայտ պայմաններում մահվան արդեն երկրորդ դեպքն է. 2019 թվականին հայտնաբերվել էր ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։
Հայկ Հարությունյանի եւ Գեորգի Կուտոյանի դեպքերում ուշագրավ զուգադիպություններ կան. երկուսն էլ մահացել են հենց իրենց պատկանող զենքից: Երեկ այս առնչությամբ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, նշեց. «Այժմ որեւէ հիմք չունեմ կապելու. եթե լիներ, կասեի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր