Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

18 հուն 2020 11:53

Կուտոյանի մահվանից ժամեր առաջ փորձել են «Վիկիպեդիա»-ից հեռացնել նրա կենսագրությունը

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվանից ժամեր առաջ http://hy.wikipedia.org/ առցանց հանրագիտարանում «Գեորգի Կոտոյան» անվամբ մասնակիցը փորձել է հեռացնել նախկին պաշտոնյայի կենսագրությունը։ Այս մասին ասել է առցանց հանրագիտարանի խմբագիրներից Յուրա Մկրտչյանը։

«Հայերեն «Վիքիպեդիա»-ում երևում է, որ Գեորգի Կուտոյանի մասին հոդվածի պատմությամբ երևում է, որ հոդվածից առնվազն երեք անգամ փորձել են տեղեկատվությունը հեռացնել։ Երկու անգամ՝ սույն թվականի հունվարի 3-ին, և մեկ անգամ երեկ՝ հունվարի 16-ին։ Երկու անգամ հոդվածի բովանդակությունը փորձել է հեռացնել «Գեորգի Կոտոյան» անվամբ մասնակիցը, և մեկ անգամ չգրանցված մասնակից` IP հասցեով»,-ասել է Մկրտչյանը։
 
Յուրա Մկրտչյանի խոսքով՝ IP հասցե տեղորոշող ծառայությունները ցույց են տալիս, որ տվյալ IP-ն հայաստանյան է։
«Բայց դեռ հստակ բան ասել չենք կարող, ինչպես չենք կարող ասել, որ տվյալ մասնակիցը՝ «Գեորգի Կուտոյան» գրանցվածը, Կուտոյանն էր, թե ոչ։ Անհասկանալի է այդ պարագայում», - նշել է Մկրտչյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր