Կենդանակերպի հինգ երջանիկ նշաններ, ովքեր 2026 թվականին բախտավոր կլինեն          «Գոլդ» համարանիշներով «Hummer»-ի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը ու անկանոն կրակոցներ արձակել       Վաշինգտոնը կարող է Կիևում կրկնել այն ​​գործողությունը, որն արդեն փորձել է Կարակասում, և Ուկրաինայի դեպքում հիմքերը շատ ավելի մեծ կլինեն    

18 հուն 2020 14:55

Ո՞վ է Արարատ Միրզոյանի՝ Բաքվի ջարդերի 30-ամյակին նվիրված սխալ ինֆորմացիայով ելույթի հեղինակը

«Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանն անճշտություններ է գտել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթում։
Հիշեցնենք, որ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ  տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստը: Հենց նիստի ընթացքում էլ ելույթ է ունեցել Միրզոյանը։
«Ո՞վ է Արարատ Միրզոյանի՝ Բաքվի ջարդերի 30-ամյակին նվիրված ելույթի հեղինակը»,-հետարքրվում է Մարինա Գրիգորյանն ու ուշադրություն հրավիրում սխալների վրա։
«1. «1990-ի այս ջարդերից չափազանց շատ կարճ ժամանակ առաջ ջարդեր էին տեղի ունեցել նաև Սումգայիթում և Կիրովաբադ (Գանձակում): Բաքվի ջարդերից շատ կարճ ժամանակ անց հայերի ջարդեր սկսվեցին Մարաղայում և այլուր»,- նշեց նա։
Սումգայիթի ցեղասպանությունը, հիշեցնեմ, եղել է 1988թ․ փետրվարին, այսինքն Բաքվից համարյա 2 տարի առաջ։ Գանձակինը՝  նույն թվականի նոյեմբերին։
Մարաղայում տեղի ունեցած սպանդը եղել է արդեն պատերազմի տարիներին - 1992թ․ ապրիլի 10-ին։
Այսինքն բոլոր երեք դեպքերում «շատ կարճ ժամանակի» մասին չի կարելի խոսել։
Էլ չասեմ, որ Մարաղայի սպանդը ոչ մի դեպքում չի կարելի անվանել ջարդեր և այդ առումով դասել առաջին երեք դեպքերի շարքում, որոնք տեղի են ունեցել խաղաղ պայմաններում և դեռ Սովետական միության օրոք։ Մարաղան  ռազմական ոճռագործություն է և ցեղասպանություն։
Բաքվից հետո «շատ կարճ ժամանակ անց հայերի ջարդեր» ուղղակի չէին կարող «սկսել» որովհետև Ադրբեջանում արդեն հայ բնակչություն համարյա չէր մնացել։
2.Ադրբեջանական իշխանությունների կողմից հերոս հռչակվեց Ռամիլ Սաֆարով անունով մի անձ, որը կացնահարել էր քնած հայ զինվորին։
Նախ Գուրգեն Մարգարյանը եղել է լեյտենանտ, այսինքն՝ սպա։ Եվ նա արժանի է, որ հենց անունով հիշատակվի։
Կարծում են, գոնե այս կարգի ելույթները պահանջում են փորձագետների ակտիվ ներգրավում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր