«Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով    

20 հուն 2020 11:39

Թոքաբորբի նոր տեսակ. Չինաստանում ավելի քան 130 նոր դեպք Է արձանագրվել

Անցած հանգստյան օրերին Չինաստանի Ուհան քաղաքի (Հուբեյի նահանգ) բժշկական իշխանություններն արձանագրել են թոքաբորբով հիվանդանալու 136 նոր դեպք, որի աղբյուրը նախկինում անհայտ կորոնավիրուսն Է: Եվս երկու մարդ Է հայտնաբերվել Պեկինի նոր օդանավակայանում այն ուղ7որների թվում, որոնք ժամանել Էին Ուհանից, մեկ հիվանդ՝ Գուանդունի հարավային նահանգում: Անցած տարվա դեկտեմբերին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկում Է արձանագրվել: Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդանալու պատճառը դարձել է կորոնավիրուսի՝ նախկինում անհայտ տեսակը:


Վերջին տվյալներով՝ Ուհան քաղաքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 198-ի, մինչ այժմ արձանագրվել է հիվանդությունից մահվան երեք դեպք: 25 մարդ դուրս է գրվել, 170-ը բուժվում է բժշկական հիմնարկություններում: 35-ի վիճակը գնահատվում է՝ ծանր, ինը հոգի գտնվում Է օրհասական վիճակում, 126 պացիենտի մոտ հիվանդության թեթև ձև Է: Եվս 90 մարդ գտնվում է կարանտինում:
Չինաստանի իշխանությունների պաշտոնական տվյալներով՝ առայժմ արձանագրված չէ վիրուսի փոխանցում մարդուց մարդու: Դրա հետ մեկտեղ, հիվանդանալու դեպքեր են արձանագրվել Հոնկոնգում, Թաիլանդում և Ճապոնիայում:


Բրիտանացի փորձագատները համոզված են, որ իրականում հիվանդացածների թիվը հասել Է 1,7 հազարի , հաղորդել է BBC հեռուստառադիոկորպորացիան: Այն վկայակոչել է Լոնդոնի Կայսերական քոլեջին կից Վարակիչ հիվանդությունների գլոբալ վերլուծության կենտրոնի հետազոտության տվյալները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր