Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մարտի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի տներից մեկում    

20 հուն 2020 12:36

Տեսանյութ. 5 րոպե ժամանակ ցուցարարներին՝ Ամիրյան փողոցը բացելու համար,այլապես, հարկադրանքի միջոցներ են կիրառվելու

Մսավաճառներն ու ֆերմերները փակել են Ամիրյանի փողոցը։
Բանն այն է, որ ակցիայի մասնակիցները 10 րոպե ժամանակ էին տվել, որպեսզի կառավարության ներկայացուցիչները իջնեն իրենց հետ հանդիպելու։
«10 րոպեն անցավ, փակում ենք փողոցները»,- ասացին ակցիայի մասնակիցները և, ինչպես հայտնեցինք, փակեցին Ամիրյան փողոցը։
Ոստիկանները հորդորում են բացել ճանապարհը, սակայն գյուղացիները չեն պատրաստվում ենթարկվել պահանջին։
Հանրապետության հրապարակում ոստիկանական ուժեր են կուտակվում։ Ոստիկանները 5 րոպե ժամանակ են տվել ցուցարարներին Ամիրյան փողոցը բացելու համար։ Այլապես, ըստ ոստիկանների, հարկադրանքի միջոցներ են կիրառվելու։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր