Մենք չենք հոգնում, մեր էներգիան եւ կամքն անսահման է.Հայաստանում չպիտի լինի մեկ մարդու իշխանությունը

Նշենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում է «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու հարցը։
Շարմազանովը նշեց, որ եկել է աջակցելու խոսքի ազատությանը, ժողովրդավարությանը․ «Ակնկալում եմ, որ մի օր եւ շատ շուտով կլինեն դատավորներ, եւ դատական համակարգն ավելի կայուն կկանգնի իր ոտքերի վրա։ Պետք է ծառայել ոչ թե այս կամ այն անձին, այլ պետք է ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու Սահմանադրությանը»։
Նա նաեւ նշեց, որ պետք է ամեն ինչ անեն, որ Հայաստանում չլինի մեկ մարդու իշխանությունը․ «2017 թվականի իշխանազավթումից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, նա ուղիղ ռեպրեսիաներ սկսեց բոլոր իր ընդդիմախոսների դեմ։ Հիշո՞ւմ եք ԱԱԾ-ով վախեցնելը, ասֆալտին փռելը։ Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկության դեպքում էլ չի կարող ամբողջովին փակել խոսքի ազատությունը»։