Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

21 հուն 2020 12:15

ԱՄՆ եմ վերադարձնելու հարյուր միլիարդավոր դոլարներ.ԱՄՆ-ը թիվ մեկն է տիեզերքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ն անվանել է «թիվ մեկը տիեզերքում» և խոստացել երկիր վերադարձնել միլիարդավոր դոլարներ՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելուց հետո։
«Ուղևորվում եմ Դավոս՝ Շվեյցարիա՝ հանդիպելու համաշխարհային առաջնորդների, բիզնեսի առաջատարների հետ և վարելու լավ քաղաքականություն, ինչպես նաև ԱՄՆ վերադարձնելու հարյուր միլիարդավոր դոլարներ։ Մենք այժմ թիվ մեկն ենք տիեզերքում»,-գրել է Թրամփն իր թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ համաշխարհային տնտեսական ֆորումը կանցկացվի Դավոսում հունվարի 21-24-ը։ Ֆորումի շրջանակում Թրամփը մտադիր է բանակցություններ վարել Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր