Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 հուն 2020 13:55

Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը մնացել են առանց փաստաբանների՞.նրանց հասցեին հնչեցվել է սպառնալիք

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ ստացել է Արմեն Գևորգյանի ու Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի, Հովհաննես Խուդոյանի, Արամ Օրբելյանի, Հայկ Ալումյանի, Արամ Վարդևանյանի, Ռուբեն Սահակյանի նույնաբովանդակ դիմումները։

«Պաշտպանները գտնում են, որ հունվարի 9-ի դատական նիստում պաշտպանների հասցեին տուժողի իրավահաջորդի կողմից հնչեցվել է սպառնալիք, պաշտպանական կողմի կարծիքով դտարանը պատշաճ չի արձագանքել միջադեպին, այդ պատճառով պաշտպանության կողմը գտնում է, որ զրկված են իրենց իրավունքներն ու պարտականությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից։ Այս պատճառաբանությամբ փաստաբանները հայտնել են, որ չեն ներկայանա դատական նիստին»,-ասաց դատավորը։

Արմեն Գևորգյանը, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեցին, որ այսօր այլ պաշտպան ներգրավվելու հնարավորություն չունեն։ Դատավորն ասաց՝ այս հանգամանքներում դատական նիստը շարունակվել չի կարող, այն կհետաձգվի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր