Սկանդալը սենսացիոն լուծում է ստացել.Շնորհակալություն Արթուր Աբրահամին, և իր խորհուրդներով հսկայական օգնություն ցուցաբերած Բարսեղ Թումանյանին

Ինչպես ակնկալվում էր՝ նա իրեն ուղղված մեղադրանքներին չկարողացավ բավարար պատասխան տալ, սակայն այս պատմության մեջ մեղադրանքներ հնչեցին նաև Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար դոկտոր Հանս-Յոհախիմ Ֆրեյի հասցեին։ Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, պրն․ Ֆրեյն անմիջապես արձագանքել էր ԵՀՄՖ նախագահի հայտարարությանը և առաջարկել քննարկել կոմպրոմիսային տարբերակ: Սակայն երեկ երեկոյան՝ դոկտոր Գրիգորյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ դոկտոր Ֆրեյը տեղեկացրել է, որ երկօրյա քննարկումների արդյունքում որոշում են ընդունել՝ վերականգնել Ռուզան Մանթաշյանի՝ Semper Opera Ball-ի բացման արարողության տրված պատիվը և խնդրել է ԵՀՄՖ նախագահին՝ այդ մասին հայտնել հանրությանը, ինչպես նաև Ռուզաննա Մանթաշյանի գործակալության՝ Agence Massis Opéra-ի ղեկավար Ռենե Մասսիսին։ Դոկտոր Ֆրեյն իր խոսքում նշել է նաև, որ այդ որոշման մասին Էյվազովն արդեն տեղեկացված է։
Պրն․ Ֆրեյի հետ զրուցելուց հետո պրն․ Գրիգորյանն այդ զարմանալի և սենսացիոն լուրը հայտնել է պրն․ Ռենե Մասսիսին՝ խնդրելով՝ տալ պատասխան։ Այսօր մենք կլսենք Ռուզան Մանթաշյանի պատասխանը, սակայն նախապես ուզում ենք հայտնել, որ անկախ պատասխանի դրական կամ բացասական լինելուց՝ ԵՀՄՖ նախագահությունը հայտնում է իր շնորհակալությունը դոկտոր Ֆրեյին իր ազնիվ վարքի և արդարացի լուծման համար։
Միաժամանակ ուզում ենք շեշտել, որ՝
–մշակույթի մեջ ազերական էյվազովյան անհասկանալի ազգայնամոլական քայլերը ապագայում ևս կպատժվեն ժողովրդավարական հասարակության կողմից,
–ապացուցվեց, որ այս սկանդալի հիմքը և պատճառը ամբողջովին ազերու կողմից իրարարամերժ հայտարարություններ անելու հետևանք էր և կապ չուներ Semper Opera Ball-ի ղեկավարության իրական դիրքորոշման հետ։
ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը հայտնում է, որ այսօր սպասում են Semper Opera Ball-ի կողմից ասվածի գրավոր հաստատմանը, որից հետո այս հայտարարությունը կներկայացվի նաև օտարերկրյա մամուլին։
ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը իր խորին շնորհակալությունն է հայտնում սկանդալի փայլուն հանգուցալուծման մեջ կարևոր դեր ունեցած՝ աշխարհի պրոֆեսիոնալ բռնցքամարտի բազմակի չեմպիոն, մեծանուն հայազգի մարզիկ պրն․ Արթուր Աբրահամին, և իր խորհուրդներով հսկայական օգնություն ցուցաբերած՝ հայազգի խոշորագույն երգիչ պրն․ Բարսեղ Թումանյանին։
ԵՀՄՖ մամլո քարտուղարություն