Արտակարգ դեպք՝ Երևանում. Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում          Դեկտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Քաղաքացիները «Հուդա», «Դավաճան» են վանկարկում, ինչպես են 10 եպիսկոպոսները հեռանում    

23 հուն 2020 12:13

ԱՀԿ-ն կարող է համաշխարհային արտակարգ իրավիճակ հայտարարել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր որոշում կկայացնի՝ արդյո՞ք Չինաստանում և դրա սահմաններից դուրս տարածվող նոր կորոնավիրուսը պետք է հայտարարել համաշխարհային արտակարգ իրավիճակ, թե՞ ոչ:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՀԿ-ում այս հարցով երկարատև հանդիպում է տեղի ունեցել անկախ փորձագետների հետ:
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 17-ի: Գրանցված վարակակիրները թիվը գերազանցել է 540-ը:
Մասնագետների մի մասը կարծում է, որ վարակի աղբյուր կարող են լինել ապօրինի վաճառված վայրի կենդանիները:
ԱՀԿ-ն հայտարարել է, որ փորձում է պարզել, թե ինչպես է վիրուսը տարածվում մարդկանց շրջանում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր