Արտակարգ դեպք՝ Երևանում. Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում          Դեկտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Քաղաքացիները «Հուդա», «Դավաճան» են վանկարկում, ինչպես են 10 եպիսկոպոսները հեռանում    

23 հուն 2020 12:33

Փաշինյանն ասաց՝ կաթը թրիքոտ է, ու վրա տվին, սկսեցին ղժալ վրան.արտասահմանում թույլ չէին տվել իրենց քաղաքացին ուտի այդ աղբը...

Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Փաշինյանն ասաց՝ կաթը թրիքոտ է, ու վրա տվին, սկսեցին ղժժալ վրան:
Վրա տվին նրանք, ովքեր կյանքում տեսած չկան, թե կովի տակից հանվող կաթով լի դույլի մեջ ինչեր են լողում:
Իսկ լողում են , քանի որ կթելուց առաջ կովի պտուկներն ու դրանց հարող մասերը պատշաճ կերպով չեն լվացվում:
Իսկ հիշու՞մ եք, որ մի նախկին վարչապետ էլ հորդորում էր անել այդ լվացումը: Ի՞նչ եղավ՝ հորդորը լսելու փոխարեն նրա վրա էլ ղժժացին:
Իսկ գիտե՞ք, թե ինչու էր նախկին վարչապետը նման հորդոր արել. որովհետև արտասահմանում զննել էին Հայաստանից տարված պանիրն ու մեջն ամեն տեսակ զիբիլ հայտնաբերել ու հայտարարել, թե թույլ չեն տա, որ իրենց քաղաքացին ուտի այդ աղբը:

Իսկ այստեղ հավեսով ուտում են ու ղժժում խնդիրը բարձրացողների վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր