Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

23 հուն 2020 14:34

Միջազգային ինդեքսների համաձայն Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը

«Միջազգային ժողովրդավարության ինդեքս-2019» զեկույցի համաձայն Հայաստանը շարունակել է առաջընթաց գրանցել ժողովրդավարության ոլորտում: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ 2019-ի արդյունքներով Հայաստանը ստացել է 5.54 միավոր նախորդ 4.79 միավորի փոխարեն եւ 17 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ նախորդ 103-րդ տեղի փոխարեն 167 երկրների շարքում զբաղեցնելով 86-րդ հորիզոնականը:
«Այսպիսով կարող ենք արձանագրել, որ միջազգային ինդեքսների համաձայն Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը: Ընդ որում տարածաշրջան ասելով նկատի ունենք ոչ միայն փոքր, այլ նաեւ մեծ իմաստով»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ զեկույցում արձանագրվել է՝ չնայած առաջընթացին, Հայաստանը շարունակում է համարվել այսպես ասած, հիբրիդային ռեժիմ ունեցող երկիր:


Նա նշեց, որ սա նույնպես կապվում է դատական համակարգում առկա խնդիրների հետ եւ այդ բարեփոխումների ճակատագրից է կախված, թե Հայաստանը երկու ոլորտներում էլ միջին երկրների սանդղակը երբ կհաղթահարի եւ կհայտնվի առաջատար երկրների ցանկում: «Մենք պետք է 2020 թվականին հակակոռուպցիոն ոլորտում,, կենտրոնանանք, որ վերջնականապես ճեղքենք այն սահմանը, ինչը մեզ պահում է միջին երկրների շարքում: Սա մեզ չի բավարարում»,- ասաց վարչապետը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ ասաց, թե այդ ինդեքում երբեք Հայաստանն այդպիսի հորիզոնականում չի եղել. «Հայաստանում ամենաբարձր արդյունքը եղել է 2014 թվականին, երբ միավորը եղել է 37: Այսինքն երբեք Հայաստանը 42 միավոր չի ունեցել: Հակակոռուպցիոն գործողությունների ծրագրով նախատեսել ենք, որ 2023 թվականին 55 միավոր է լինելու: Այս զեկույցը ցույց է տալիս, որ դա ավելի քան իրատեսական է: Որոշ շրջանակների կողմից նշվում է, որ թափանցիկության ապահովումը կարող է ազել ներդրումների վրա, կայունության վրա, մինչդեռ հենց այս ցուցանիշները գալիս են ապացուցելու, որ մեր գործողությունները նպաստելու են կայունությանը եւ ներդրումների համար բարենպաստ միջավայր են ապահովելու»,- ասաց նախարարը:
Վարչապետն ի պատասխան ասաց, որ 2019-ի արդյունքները ցույց տվեցին՝ տնտեսությունը ոչ միայն չի վախենում մեր բարեփոխումներից, այլեւ հակառակը, բարեփոխումներից ոգեւորված շատ մեծ տեմպերով ակտիվություն է ցուցաբերում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր