Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

23 հուն 2020 15:55

Թիրախում` Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն է. մանրամասներ՝ Էրեբունի Պլազայում կրակոցներից

Քիչ առաջ կրակոցներ են հնչել «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»:
«Մենք փորձեցինք կապ հաստատել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ․ վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Մեզ տեղեկացրին, որ ողջ շենքում ավտոմատավորներ են, շենքում գտնվողներին թույլ չեն տալիս շենքից դուրս գալ։
Մենք կապվեցինք յոթերորդ հարկում գտնվող օֆիսներից մեկի աշխատակցի հետ, ով ասաց, որ կրակոցները հնչել են ներքևի հարկում։ Այս շենքում է տեղակայված նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
Ոստիկանությունից միայն հաստատեցին կրակոցների փաստը։
Էրեբունի Պլազայում աշխատող անձը տեղեկացրել է, որ ըստ իրենց հասած լուրերի, ավտոմատով անձը մտել է հյուրանոց և ասել է՝ ցույց տվեք որտեղ է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
Հ․Գ․Հիշեցնենք, որ «Էրեբունի-Պլազան» պատկանում է Քոչարյանի ընտանիքին, որտեղ գործում են տարատեսակ գրասենյակներ»,- ասված է հրապարակման մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր