Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

23 հուն 2020 16:34

Ի՞նչ է սա նշանակում, կարո՞ղ եմ մտածել հնարավոր դավադրության մասին

«Այսօր առավոտվանից ինչ-որ բաների համար հող է նախապատրաստվում, ինչ-որ շոու է սկսվել և շարունակվում»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Պատգամավորի խոսքով, ԱԺ նախագահին ոչ կոռեկտ և ոչ կոմպետենտ լինելու մեջ մեղադրելը ինչ-որ նպատակ ունի, սակայն դեռևս հասկանալի չէ. «Այս ինչ է կաթիլ-կաթիլ կաթեցվում»,- նշեց Բադալյանը։

Ըստ Բադալյանի, ընդդիմությունը ԱԺ-ն լուծարելու մասին է խոսում, և այդպիսի նպատակ ունի նաև ՀՀԿ-ն, որը բացահայտ խոսում է այդ մասին։

«Ի՞նչ է սա նշանակում, ես կարո՞ղ եմ մտածել հնարավոր դավադրության մասին»,- նշեց Բադալյանը։

Ընդդիմության և նրա հետ հարաբերությունների մասին խոսեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։

Վերջինիս խոսքով, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խցանվել է անցյալում։

«Պարո՛ն Մարուքյան, ցավոք Ձեր ընդդիմությունը դասական է ոչ թե ժողովրդավարության առումով, այլ դասական է հին Հայաստանի ընդդիմությանը բնորոշ լինելու իմաստով»,- նշեց Նազարյանը՝ հավելելով, որ ընդդիմությունը իներցիայով հետ է շարժվում։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով իշխանական թևի պատգամավորների ելույթներին, նշեց, որ իշխանություններին պետք չէ կառուցողական ընդդիմություն։

«Մեր կառուցողական գործելաոճը հաճախ թուլություն է ընկալվել, և դրա վրա կառուցվել են ինքնահաստատման փորձեր։ Իսկ քաղաքական ընդդիմության գործելաոճը շոու անվանելը բան է, որը պետք է պատասխան ստանա»,- նշեց Գորգիսյանը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ելույթը սկսեց «I hava a dream» արտահայտությամբ։

«Ես երազում եմ ապրել երկրում, որի ապագան քննարկում են 132 մարդիկ՝ տարբեր ընկալումներով, աշխարհայացքով։ Ես ուզում եմ հավատալ, որ այստեղ չկան մարդիկ, ովքեր միտումնավոր քայլեր են անում՝ թշնամության։ Անհասկանալի դեպքերում մենք կարող ենք դուրս գալ, իրար հետ խոսել, հասկանալ՝ ինչ նկատի ունեինք»,- նշեց Աբովյանը։

Նշենք, որ խորհրդարանը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր