Տեսանյութ. Անվտանգության ծառայության հետ մենք որևէ առնչություն չունենք․ Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազա»-ում Քոչարյանի գրասենյակի անվտանգության մասին

Սողոմոնյանը նշեց, որ ինքն այս պահին չի կարող որևէ մեկնաբանություն տալ, քանի որ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է ու չի կարող առաջնորդվել խոսակցություններով, թե ինչ է եղել ներսում. «Եթե տեղի ունեցածը մեզ է առնչվում, ես նորից կանդրադառնամ»:
Ինչ վերաբերում է շենքի անվտանգության ապահովմանը, Սողոմոնյանն ասաց, որ գրասենյակն «Էրեբունի պլազա»-ում գտնվում է 12 տարի. «Մենք երբևէ որևէ պրիտենզիա չենք ունեցել, ընդհակառակը: Անվտանգության աշխատակիցներն «Էրեբունի պլազային» են, անվտանգության ծառայության հետ մենք որևէ առնչություն չունենք»: