Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

24 հուն 2020 10:00

Անօրինական որդեգրման գործերով քննությունը մտել է փակուղի, բավարար ապացույցներ ձեռք չեն բերվում. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ անօրինական որդեգրման գործերով քննությունը մտել է փակուղի՝ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվում։ Սակայն, քանի որ կառավարության նիստում անձամբ վարչապետն է խոսել այդ մասին, գործի փլվելը կնշանակի, որ հերթական չապացուցվող հայտարարությունն է արել Փաշինյանը։
Ընդ որում, այս գործը հարուցելու մոտիվներից մեկը եղել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերելը։ Գործող իշխանությունը մտածել է՝ քանի որ որդեգրողների մեծ մասն Իտալիայից է, ուրեմն հնարավոր է, որ դերակատարում է ունեցել Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը, և հանձնարարություն է տրվել ամեն գնով ձեռք բերել ապացույցներ նրա մեղսակցության մասին, սակայն ԱԱԾ-ն փաստեր գտնել չի կարողանում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր