ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

24 հուն 2020 12:32

Տեսանյութ. Կոչ քաղաքացիներին. փոստի միջոցով դեղորայք չուղարկել կամ չստանալ

ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է փոստի միջոցով դեղորայք չուղարկել կամ չստանալ: Այսօր հրավիրված ասուլիսում ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանն ասաց՝ 2019 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ մաքսային ծառայության կողմից հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի դեպքերի գրեթե կեսը փոստային առաքումների միջոցով ներմուծված դեղամիջոցներն են: «Դրանց մեջ բավականին մեծ թիվ են կազմում ոչ հանցավոր նպատակով դեղերի տեղափոխումը՝ նախատեսված տարբեր հիվանդություններով տառապող անձանց համար: Սակայն, ինչպես բազմիցս մենք նշել ենք, օրենսդրությամբ չի թույլատրվում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով ֆիզիկական անձանց կողմից դեղերի տեղափոխումը»,- ասաց նա: Վարդանյանի խոսքով՝ այդ դեղերի պարունակության մեջ հոգեմետ նյութերի կամ թմրամիջոցի առկայությունը հիմք է տալիս սկսելու քրեական վարույթ. «Ուստի նման իրավիճակներից խուսափելու համար ևս մեկ անգամ ուզում եմ հորդորել քաղաքացիներին, որպեսզի ձեռնպահ մնան առաքումների միջոցով ցանկացած տեսակի դեղամիջոցներ ուղարկելուց և ստանալուց»: Մանրամասները՝ տեսանյութում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր