Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

24 հուն 2020 15:59

Վնասել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան. սա արվել է կամ ուղորդված կամ ատելությունից դրդված

իչ առաջ վնասել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան,- այս մասին փաստաբանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ տեղադրելով վնասված մեքենայի լուսանկարը․
«Դուք ասում եք երկրում ատելության մթնոլորտ չկա: Կայանված մեքենայիս վրա խազերը երևի սիրուց դրդված են արել: Անողին ես ներում եմ, սա արել է կամ ուղորդված կամ ատելությունից դրդված»,-գրել է փաստաբանը․
Հիշեցնենք, որ փաստաբանը հանրությանը հայտնի է  տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը դեմ իր տեսակետներով և գործունեությամբ, բազմաբնույթ և տարատեսակ անօրինականությունների դեմ տարած պայքարով, ԵՊՏՀ նախկին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի կատարած անօրինությունների դեմ տարված աշխատանքով, որի արդյունքում վերջինս ազատվեց զբաղեցրած պաշտոնից։
Հատկանշական է նաև, որ փաստաբանը բարձրաձայնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող անօրինությունները։
Կոչուբաևը զբաղված է մեկ այլ անօրինության դեմ պայքարով․ խոսքը ՇՊՀ-ի ռեկտորի ընտրության ընթացակարգի կոպտագույն խախտումների մասին է։ Ըստ փաստաբանի ՇՊՀ ռեկտորը նշանակվել է սորոսական Լևոն Բարսեղյանի առաջարկությամբ, և որ հաշվի չեն առնվել ռեկտորի ընտրության ընթացակարգերը։
Հատկանշական է ընդգծել, որ փաստաբանն այսօր իր ֆեյսբուքյան էջում մեկ այլ գրառում էր կատարել, որը վերաբերվում էր Մարտի 1-ի քրեական գործի մի շարք չճշգրտված հանգամանքներին։ Մատնանշելով, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը սադրանքների միջոցով բախումներ են առաջացրել ցուցարարների ու ոստիկանների միջև՝ Կոչուբաևը նշել էր, որ Մարտի 1-ի քրեական գործը վերանայման կարիք ունի, քանի որ հաշվի առնված չեն մի շարք կարևորագույն հանգամանքներ։

Նման արարքը կապ կարող է ունենալ այս գրառման հետ, թե ոչ, ցույց կտա ժամանակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր