Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

24 հուն 2020 16:15

Արդյո՞ք Չինաստանից ծանրոցները սպառնալիք են ներկայացնում մարդկանց համար

Չինաստանից ծանրոցները սպառնալիք չեն ներկայացնում մարդկանց համար՝ չկա որեւէ ապացույց, որ դրանց միջոցով կարելի է վարակվել 2019- nCoV կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով «Ալիէքսպրես Ռուսաստան» ընկերության ներկայացուցչին։
Ավելի շատ տեղեկատվություն այդ մասին կարող է հայտնվել փակ նիստից հետո, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրավիրել է այդ վիրուսի եւ դրա տարածմանը դիմակայելու ուղիների քննարկման համար։
Չինական China Post փոստային ծառայությունը խոստացել է հատուկ ուշադրություն դարձնել ծանրոցներին, որոնք անցնում են Ուհան քաղաքի բաժանմունքով, հենց այնտեղ է սկսվել վարակի բռնկումը եւ հենց այնտեղ է գրանցվել վարակի դեպքերի մեծ մասը։ Այդ քաղաքով անցնող ծանրոցները խոստացել են լրացուցիչ ախտահանել։

Հիշեցնենք, որ անհայտ ծագումով պնեւմոնիայի բռնկման մասին հայտնի էր դարձել 2019թ․ դեկտեմբերին։ Պարզվել է, որ պնեւմոնիայի պատճառը 2019-nCoV կորոնավիրուսն է, որն, ըստ վերջին տվյալների, 17 մահվան պատճառ է դարձել։ Մահացու վիրուսով վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Ուհան քաղաքում։ Երկրի իշխանությունները փակել են այդ եւ երկու այլ քաղաքների ելքն ու մուտքը։ Բացի այդ, վիրուսի տարածման պատճառով հունվարի 25-ից կփակվի երկրի գլխավոր թանգարանային համալիրի՝ Պեկինում Արգելված քաղաքի (Գուգունի) հասանելիությունը։
Վարակման դեպքեր են գրանցվել նաեւ Չինաստանի սահմաններից դուրս՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, ԱՄՆ-ում եւ Սինգապուրում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր