Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

25 հուն 2020 10:57

«Զապը» որոշել է նոր օրենքով գնա «նստի».հույս ունի՝ բոլորը կհեռանան երկրից, ինքը կմնա փաստացի միակ գործող գողը

«Զապը» որոշել է նոր օրենքով գնա «նստի».հույս ունի՝ բոլորը կհեռանան երկրից, ինքը կմնա փաստացի միակ գործող գողը«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեական ենթամշակույթի մասին օրենքը խաթարել է գողականների կյանքը։ Նրանց մի մասն արտագաղթում է։ Իսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում արտերկիր մեկնել, տեղափոխվում են Արցախ, մինչեւ տեսնեն, թե ինչ է լինելու։

Մեր տեղեկություններով՝ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ «Զապ» մականունով, որոշել է «նստել»։ Նա Չեխիայում դատապարտվել է 22 տարվա ազատազրկման` սպանության մեղադրանքով, եւ այժմ հետախուզման մեջ է, ուստի չի կարող լքել երկրի սահմանները։ Ասել է՝ «գնամ տան պես նստեմ», հույսով, որ բերդում էլ վատ չի զգա իրեն, բոլորը կհեռանան երկրից, ինքը կմնա փաստացի միակ գործող գողը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր