Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

25 հուն 2020 14:35

Լևոն Զուրաբյանին դատական մեծ քաշքշուկ է սպասվում.նա պիտի հիշի, որ մարտի 1-ին թափված արյունից հետո Սերժի հետ իրենք էին բանակցում

Եթե Լևոն Զուրաբյանը չհերքի իր հայտարարությունը, ապա անպայման դատարանում մեզ հետ գործ կունենա։ «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հայտարարությանը։

Նշենք, որ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ստեղծումը կապել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։
Էդմոն Մարուքյանը նկատեց՝ վերոնշյալ հայտարարությունը չհերքելու դեպքում, Լևոն Զուրաբյանին սպասվում է դատական մեծ քաշքշուկ, որը պատգամավորի խոսքով լինելու է անապագա դատավարություն. «Նա կպարտվի այդ դատավարությունը, և դա բոլորի համար դաս կլինի»,-նշեց Էդմոն Մարուքյանը։

Վերջինս նկատեց՝ Լևոն Զուրաբյանը պետք է հիշի, որ Մարտի 1-ից հետո նրանք էին, որ բանակցություններ էին վարում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ.
«Ընդհանրապես Լևոն Զուրաբյանը պետք է հիշի, որ մարտի 1-ին թափված արյունից հետո էդ իրանք էին, որ գնացին և Սերժ Սարգսյանի ձևավորած բանակցությունների խմբի հետ սկսեցին բանակցել, մինչև Տիգրան Առաքելյանի կալանավորումը, որից հետո իբրև թե այդ պատրվակով դադարեցրեցին»,-հավելեց Էդմոն Մարուքյանը։

Նա հորդորեց Լևոն Զուրաբյանին հիշել ինչով է զբաղվել և ինչ է արել, որից հետո միայն մարդկանց սրա, նրա հետ կապի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր